Տիգրան Բարսեղյանի որակազրկման ժամկետը
Հայաստանի ազգային հավաքականի աբագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով, հայտնում է Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանը։
ՈՒԵՖԱ-ն 32-ամյա վինգերի որակազրկման մասին արդեն հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։
Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում (0:1) մրցակցի կիսապաշտպան Ֆին Ազազին դեմքին գլխով հարվածելու համար։
Այսպսիով, Բրատիսլավայի «Սլովանի» ֆուտբոլիստը բաց կթողնի ոչ միայն նոյեմբերին կայանալիք Հունգարիայի ու Պորտուգալիայի դեմ խաղերը, այլև Հայաստանի հավաքականի` ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հաջորդ հանդիպումը, որը, մեծ հավանականությամբ, կկայանա 2026թ. սեպտեմբերի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Մունդիալ-2026, ՈւԵՖԱ, Սլովան, Տիգրան-Բարսեղյան