Տիգրան Բարսեղյանը փայլում է` իր գոլով և ասիստով օգնելով Սլովանին հաղթել Ժիլինային🎥
Սլովակիայի Nike Liga-ի 8-րդ տուրում «Սլովանը» Բրատիսլավայի «Տեհելնե Պոլե» մարզադաշտում մրցեց «Ժիլինայի» դեմ` հաղթելով 2:0 հաշվով։
հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով իր անվան դիմաց գոլ և գոլային փոխանցում գրանցեց` օգնելով աչքի ընկնել նաև Դավիդ Ստրելեցին։
Նշենք, որ Բարսեղյանը Nike Liga-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 խաղում խփել է արդեն 4 գոլ և կատարել 1 ասիստ։
Այս հաղթանակից հետո «Սլովանը» վաստակեց 11 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Ժիլինան», 15 միավորով, 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Nike Liga, Ժիլինա, Հայաստանի-հավաքական, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան, Ֆորտունա լիգա