Բարսեղյանն ամռանը, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբը
Հայաստանի հավաքականի և «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Ֆուտբոլ Էդգար Մանուչարյանի հետ» յութուբյան հաղորդման ընթացքում խոսել է իր ապագայի մասին և նշել, որ ամենայն հավանականությամբ, ամռանը փոխելու է ակումբային գրանցումը։
– Վերջերս գերմանական մի շարք ակումբներ հետաքրքրված էին քո ծառայություններով։ Կբացե՞ս փակագծեր, թե՞ դեռ ժամանակը չէ։
– Ամռանը ցանկանում եմ ու 99 տոկոսով հեռանալու եմ այստեղից։ Զգում եմ, որ Ղազախստանում չեմ աճում ո՛չ մարզումների և ո՛չ էլ հանդիպումների ժամանակ։ Ինչ վերաբերում է այլ ակումբ գնալուն, ազնիվ խոսք այժմ չգիտեմ։ Անընդհատ այդ հարցով գրում են, հազար հոգի զանգում է, սակայն դեռևս որևէ հստակ բան չկա։ Չեմ ստի, քանի որևէ հստակություն չկա և այլ ակումբների հետ էլ պայմանագիր չեմ կնքել, բայց եթե ամեն ինչ լավ լինի, կփոխեմ այս թիմս։
Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողը 2020 թվականից հանդես է գալիս «Աստանայի» կազմում, որի մարզաշապիկով մինչ այս պահն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Վերջերս խոսակցություններ կային, որ Բարսեղյանի՝ Հայաստանի հավաքականի կազմում ունեցած վառ մրցելույթներից հետո նրա ծառայություններով սկսել են հետաքրքրվել գերմանական «Վոլսֆբուրգն» ու «Շալկե-04»-ը և իտալական «Սպեցիան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Էդգար Մանուչարյան, Հայաստանի-հավաքական, Տիգրան-Բարսեղյան