Տիագո Սիլվան Չելսիի խաղի մասին․ «Չեմ հասկանում՝ ինչն ենք սխալ անում»
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի տնային խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (1։3) «կապույտների» պաշտպան Տիագո Սիլվան խոսել է թիմի՝ վերջին շրջանում գրանցաց վատ արդյունքների մասին։
«Ես չեմ հասկանում՝ ինչն ենք սխալ անում, և եթե հասկանայի, կարող էի տղաներին խորհուրդներ տալ։ Բանն այն է, որ սա ֆուտբոլ է՝ անգլիական Պրեմիեր լիգա՝ աշխարհի ամենաբարդ առաջնություններից մեկը։
Պետք է ավելի զգույշ խաղալ, ջանասիրաբար մարզվել և լինել ուժեղ որպես թիմ։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք լավն ենք։ Երկրորդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք, քան առաջինը»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հավելենք, որ լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած վերջին 6 խաղերում տարել է ընդամենը 1 հաղթանակ՝ կրելով 4 պարտություն, ինչի արդյունքում 26 միավորով նահանջել է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Տիագո Սիլվա