Տեր Շտեգենի ապաքինման ժամկետն ու վնասվածքի տեսակը 🎥
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 5:1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»։
«Բլաուգրանայի» կազմում առաջին խաղակեսի վերջնամասում անմեղ իրավիճակում ծանր վնասվածք ստացավ թիմի ավագ, գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։
32-ամյա դարպասապահը սեպտեմբերի 23-ին բուժզննում է անցել։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Տեր Շտեգենի աջ ծնկի ջիլն ամբողջությամբ պատռվել է։ Ֆուտբոլիստն այսօր կենթարկվի վիրահատության։
Marca-ի փոխանցմամբ` Տեր Շտեգենի համար 2024/25 մրցաշրջանն ավարտված է։ Նա կբացակայի 8 ամիս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն