Տեր Շտեգենը ցանկանում է դառնալ ամենաբարձր վարձատրվող դարպասապահը

Տեր Շտեգենը ցանկանում է դառնալ ամենաբարձր վարձատրվող դարպասապահը

30/04/2020 - 01:10

«Բարսելոնայի» ղեկավարության և ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ նոր պայամանգիր կնքելու շուրջ բանակցություններ են ընթանում։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, գերմանացի դարպասահը ցանկանում է հարկերը հանած ստանալ մաքուր 18 մլն եվրո աշխատավարձ։ Այդ կերպ Տեր Շտեգենը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը, սակայն «Բարսելոնան» պատրաստ չէ այդքան գումար վճարել՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամը։

Ակումբի ղեկավարությունը ցանկանում է պահել գերմանացի դարպասապահին, սակայն ոչ այդ գնով, և եթե Տեր Շտեգենը հեռանա Կատալոնիայից, ապա ակումբը կդիտարկի «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանային գնելու տարբերակը։

Նշենք, որ կողմերի միջև ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, իսկ ներկայումս աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը Դավիդ դե Խեան է, ով տարեկան վաստակում է 12,7 մլն եվրո։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023