Տեր Շտեգենը, հնարավոր է, վիրահատության ենթարկվի
«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ծնկի հատվածում անհանգստություններ ունի, ինչի պատճառով նա, հնարավոր է, ենթարկվի վիրահատության։
Այդ նույն խնդրի պատճառով գերմանացի դարպասապահը նախորդ տարվա դեկտեմբերին արդեն մի քանի հանդիպում բաց է թողել, և չնայած ստացած բուժմանը, նա կրկին խնդիրներ ունի։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ակումբի մարզչական և բուժանձնակազմը քննարկում են վիրահատության անհրաժեշտությունը։ Վիրահատական միջամտության որոշումը կկայացվի միայն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ավարտից հետո, որը պետք է վերսկսվի օգոստոսին։
Եթե վիրահատությունը տեղի ունենա, ապա Տեր Շտեգենը հավանաբար բաց կթողնի 3-4 ամիս, և նա խաղադաշտ կվերադառնա միայն 2020 թվականի դեկտեմբերից ոչ շուտ։
28-ամյա դարպասապահը կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակու մասնակցել է 44 հանդիպման՝ դարպասը անառիկ պահելով 17 անգամ։
# Բարսելոնա, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Չեմպիոնների-լիգա