Տեն Հագ. «Լավագույն հանդիպումներից չէր. պետք է, որպես թիմ, ավելի խելացի լինենք»
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Բորնմութին»։
Չնայած հաղթանակին` «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը թերություններ է գտել իր թիմի խաղում.
«Իհարկե, գոհ եմ արդյունքից, սակայն մեր լավագույն խաղերից չէր։ Պետք է անկեղծ լինեմ` մենք, որպես թիմ, այնքան էլ խելացի չգտնվեցինք։
Մենք հիանալի գոլեր խփեցինք, սակայն ժամանակ առ ժամանակ նաև մեր բախտը բերում էր, իսկ Դավիդ դե Խեան փայլում էր։ Մենք պետք է ավելի խելացի լինենք։
2:0 հաշվի ժամանակ մեծ խնդիրներ ունեցանք։ Երբեմն մենք պետք է վերահսկենք գնդակը և հասկանանք` երբ է պետք հարվածել դարպասին, ինչը կլինի մեր հաջորդ քայլը։
Միշտ էլ հաճելի է հաղթել 3:0 հաշվով։ Հիանալի խաղ էր երկրպագուների համար։
Մենք պետք է առաջ շարժվենք խաղից խաղ։ Հաջորդ հանդիպումը գավաթային է, սակայն ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում։ Հենց այդպիսին պետք է լինի մեր մոտեցումը»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Նշենք, որ մանկունյական ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած վերջին 10 խաղից 9-ն ավարտել է հաղթանակով` կրելով միայն 1 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ