Տարվա հզորագույն comeback-ներից մեկը. Ռենը փառահեղ կերպով ՊՍԺ-ից խլեց Գավաթը ?
Ֆրանսիայի Գավաթի խաղարկության եզրափակչում մրցում էին «Ռենը» և ՊՍԺ-ն: Երկրի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց:
«Ստադ դը Ֆրանսում» կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: 13-րդ րոպեին Ալվեշը ֆանտաստիկ գոլով բացել է հաշիվը, իսկ 21-րդ րոպեին Նեյմարը կրկնապակել է այն:
40-րդ րոպեին Կիմպեմբեն պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: 66-րդ րոպեին «Ռենը» նաև հավասարեցրել է հաշիվը. աչքի է ընկել Մեքսերը:
Լրացուցիչ ժամանակում գոլ չի գրանցվել, 118-րդ րոպեին կոպտագույն խախտման համար կարմիր քարտ է ստացել Մբապեն: Գավաթակիրը որոշվել է 11 մետրանոցներով: 6:5 հաշվի ժամանակ որոշիչ է եղել Նկունկուի վրիպումը:
«Ռենը» պատմության մեջ 3-րդ անգամ է նվաճում Ֆրանսիայի Գավաթը. նախորդ նվաճումները եղել են 1964-65 և 1970-71 թ. մրցաշրջաններում:
# ՊՍԺ, Ռեն, Ֆրանսիայի-Գավաթ