Վրացական բոլոր ակումբները դուրս են մնացել եվրագավաթային մրցաշարերից 📸
Վրացական բոլոր ակումբներն ավարտել պայքարը եվրագավաթային մրցաշարերում։
Երկիրն այս տարի Չեմպիոնների լիգայում ներկայացնում էր չեմպիոն «Իբերիա 1999»-ը, որը որակավորման առաջին փուլում երկու խաղում էլ նույն 1:3 հաշվով պարտվեց շվեդական «Մալմյոյին»։
Թբիլիսին ներկայացնող ակումբը նահանջեց Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ, որտեղ մրցեց Էստոնիայի չեմպիոն «Լևադիայի» դեմ և դիմակայությունում պարտվեց ընդհանուր 2:3 (0:1, 2:2) հաշվով։
Գորիի «Դիլան» Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ռասինգի» արգելքը հաղթահարելուց (առաջին խաղում` 2:1, երկրորդում` 1:0) հետո ճանապարհը զիջեց լատվիական «Ռիգային» (1:2 և 3:3)։
Քութայիսի «Տորպետոն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս թողեց ղազախական «Օրդաբասիին» (4:3 և 1:1)։ Երկրորդ փուլում ակումբն ընդհանուր դիմակայությունում 0:5 (0:1 և 0:4) հաշվով պարտվեց Նիկոսիայի «Օմոնիային» (Կիպրոս)։
Վրաստանի գավաթակիր «Սպրաերին» պայքարն սկսեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից, սակայն «Աուստրիան» (Ավստրիա) ոչ մի շանս չտվեց մրցակցին` հաղթելով ընդհանուր 7:0 (2:0 և 5:0) հաշվով։
Վիճակագրական Football Meets Data հեղինակավոր ընկերությունը հայտնում է, որ Վրաստանն անհաջող մրցելույթների պատճառով ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում դուրս է մնացել լավագույն 50 երկրների շարքից ու այժմ 52-րդն է։
Դրա պատճառով Վրաստանը 2027/28 մրցաշրջանից եվրագավաթային մրցաշարերում չորսի փոխարեն, կունենա երեք մասնակից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դիլա Գորի, Իբերիա-1999, Լիգա Էրովնուլի, Կոնֆերենցիաների լիգա, Չեմպիոնների-լիգա, Սպրաերի, Վրաստանի առաջնություն, Տորպեդո Քութայիսի