Վրացական անվանի ակումբը վաճառքի է հանվել 1 լարիով
Վրացական անվանի ակումբը վաճառքի է հանվել 1 լարիով
19/12/2025 - 14:16

Բաթումիի «Դինամոն» վաճառքի է հանվել ընդամենը 1 լարիով (140 դրամ), հաստատում է Lelo.ge-ն։

Ակումբի կառավարումը ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով փոխանցվել է Բաթումիի իշխանություններին, որոնք էլ պատրաստ են խորհրդանշական 1 լարիով վաճառել այն, եթե ապագա սեփականատերը պարտավորվի հաջորդ 5 տարիներին ընդհանուր 30 միլիոն լարիի ներդրում կատարի։

«Դինամոն» ձեռք բերելուն հավակնում է «Ֆուտբոլային ակումբ ԴԲ 1923»-ը, որը պատրաստ է կատարել ֆինանսական վերոնշյալ պարտավորությունը։

Հաղորդվում է, որ «Դինամոն» մոտ 450 հազար դոլարի պարտք ունի։

Բաթումիի «Դինամոն» հարուստ պատմություն ունի, որը 2021 ու 2023թթ. դարձել է Վրաստանի չեմպիոն, 1998-ին` երկրի գավաթակիր, ևս երկու անգամ ակումբը երկրի Սուպերգավաթն է նվաճել։

2022թ. մարտից հուլիս «Դինամոյում» հանդես է եկել անվանի վինգեր Խվիչա Կվարացխելիան, 11 խաղում խփել է 8 գոլ, կատարել 2 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025