«Վուլվզը» Անգլիայի գավաթի հանդիպումն անցկացրել է սարսափելի պայմաններում 🎥/📸
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է 4-րդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայացնող «Գրիմսբի Թաունին»։
Հանդիպումից առաջ Անգլիայի Քլիթորփս քաղաքում տեղացած հորդառատ անձրևի պատճառով «Գրիմսբիի» «Բլանդել Փարկ» ստադիոնի խոտածածկը սարսափելի վիճակում է եղել` գրեթե ամբողջությամբ պատվելով ցեխով։
«Վուլվզը» նույնիսկ նման պայմաններում կարողացել է 60-րդ րոպեին Սանտիագո Բուենոյի խփած գոլի շնորհիվ առավելության հասնել ու շարունակել պայքարը։
«Գայլերը» 1/8 եզրափակիչում սեփական դաշտում կմրցեն «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպումը կկայանա մարտի 7-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml