Վոլքերը ՉԼ վերջին 3 տարվա ընթացքում սեյվ կատարած առաջին անգլիացին է
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Ատալանտային»։
Հանդիպման 81-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ քաղաքայինների դարպասապահ Կլաուդիո Բրավոն, ով ընդմիջմանը փոխարինել էր Էդերսոնին։ Դարպասին ստիպված կանգնեց եզրային պաշտպան Կայել Վոլեքերը։
Ըստ Daily mail-ի՝ 29-ամյա պաշտպանը դարձել է վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգլիացին, ով սեյվ է կատարել չեմպիոնների լիգայում։ Վոլքերը 88-րդ րոպեին փրկել է իր թիմին Ռուսլան Մալինովսկիի իրացրած տուգանային հարվածից հետո։
Անգլիացի վերջին ֆուտբոլիստն, ով սեյվ էր արել չեմպիոնների լիգայում, եղել է «Լեսթերի» դարպասապահ Բեն Համերը։ 2016 թվականի դեկտեմբերին «աղվեսները» 5։0 հաշվով առավելության էին հասել «Պորտուի» նկատմամբ։
# Լեսթեր, Կայել Վոլքեր, Չեմպիոնների-լիգա