Վիրջիլը հոսպիտալից հեռացել է հենակների օգնությամբ📸
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացած հերթական մերսիսայդյան դերբիի շրջանակում «Էվերտոնն» ու «Լիվերպուլը» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 2։2 հաշվիը։
Հանդիպման 6-րդ րոպեին «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը սահանկում թույլ թվեց հյուրերի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի նկատմամբ, ինչից հետո հոլանդացի ֆուտբոլիստը փորձեց շարունակել խաղը, սակայն 11-րդ րոպեին, ի վերջո, խաղադաշտում տեղը զիջեց Ջո Գոմեսին։
Ինչպես գրում է Daily Mail-ը, խաղից հետո ֆուտբոլիստն ուղևորվել է հոսպիտալ, որտեղ նրան առաջին բուժօգնություն են ցույց տվել և թվային ռենտգեն հետազոտություն է անցել։ Աղբյուրը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ Վան Դեյկը հոսպիտալից հեռանում է հենակների օգնույթամբ։ Ճիշտ է՝ այդ լուսանկարում Վիրջիլի դեմքը չի երևում, բայց աղբյուրը պնդում է, որ դա հենց հոլանդացի ֆուտբոլիստն է։
Հատկանշական է, որ ֆուտբոլիստի մոտ կասկածվում է ծնկի խաչաձև կապանների կտրվածք։ Եթե այդ վնասվածքը հաստատվի, ապա 29-ամյա պաշտպանը նվազագույնը բաց կթողնի 6 ամիս։
# ԱՊԼ, Էվերտոն, Լիվերպուլ, Վիրջիլ-վան-Դեյկ