Վիրկուս. «Ռանոսը շատ հետաքրքիր և տաղանդավոր ֆուտբոլիստ է»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Մյոնխենգլադբախի» կազմում. ակումբը պաշտոնապես հաստատել է, որ պայմանագիր է կնքել 19-ամյա ֆուտբոլիստի հետ:
Մյոնխենգլադբախյան ակումբի սպորտային տնօրեն Ռոլանդ Վիրկուսը պայմանագրի ստորագրումից հետո խոսել է հայազգի ֆուտբոլիստի մասին.
«Հրանտ-Լեոն Ռանոսը շատ հետաքրքիր և տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով կարող է հանդես գալ ինչպես «9» համարի, այնպես էլ հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում:
Նա տպավորիչ մրցաշրջան է անցկացրել Ռեգիոնալ լիգայում և ցանկանում է մեզ հետ իրեն դրսևորել ավելի բարձր մակարդակում, և մենք նրան կօգնենք այդ հարցում»,- Վիրկուսի խոսքերը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Գրանտ-Լեոն Ռանոս, Ռեգիոնալ լիգա, Ռոլանդ Վիրկուս, տրանսֆերներ