Վինիսիուս․ «Դրիբլինգի դիմելն ավելի հեշտ է, քան գոլ խփելը»
«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը պատասխանել է այն հարցին, թե որն է իր համար ավելի հեշտ՝ դրիբլինգի դիմելը, թե գոլ խփելը․
«Ինձ դուր է գալիս դրիբլինգի դիմել։ Ինձ համար ավելի հեշտ է դրիբլինգի դիմելը, քան գոլ խփելը։
Ես ավելի լավ եմ կողմնորոշվում դրիբլինգի ժամանակ և գիտեմ, որ շատ լավն եմ մեկը մեկի դիմաց խաղալիս։ Բանն այն է, որ պաշտպաններն ստիպված են գուշակել․ նրանք չգիտեն, թե ես ինչ եմ պատրաստվում անել»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում El Pais-ը։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով 20-ամյա եզրային հարձակվողը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 4-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա լիգա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս