Վինիսիուս․ «Մրցավարները Ռեալի մասնակցությամբ խաղերում մեր դեմ են տրամադրված»
«Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մրցավարությունից։ Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում «արքայական» ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել է «քաղաքաբնակներին»։
«Ժեզուսը նախքան գոլի հեղինակ դառնալը, խախտեց խաղի կանոնները։ Բոլորը դա տեսան։ Մրցավարները «Ռեալի» մասնակցությամբ խաղերում մեր դեմ են տրամադրված լինում։ «Լևանտեի» դեմ խաղում մրցավարը Ռամոսին առաջին իսկ խախտման համար դեղին քարտ ցույց տվեց, ինչը նորմալ չէ։
– Ցանկանում եք ասել, որ մրցավարները վա՞տ են դատում։
– Այո՛։ Չէ՞ որ մենք բոլորից շատ ենք հաղթել Չեմպիոնների լիգան։ Այնպես, որ մրցավարները միշտ այդպես են վարվելու։
– Առջևում Էլ կլասիկոն է․․․
– Այս պարտությունը չի ազդի Էլ կլասիկոյի վրա։ Մենք հիանալի մրցաշրջան ենք անցկացնում և տքնաջան կաշխատենք՝ պատրաստվելով այդ հանդիպմանը։
Բրազիլացի խաղացողի խոսքերը մեջբերում է Marca-ն։
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս