Վիկտոր Օսիմենի շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլը 🎥

Վիկտոր Օսիմենի շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլը 🎥

20/10/2024 - 10:54

Թուրքական Սուպերլիգայի 9-րդ տուրում «Գալաթասարայը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Անթալիասպորին»։

Հանդիպման վերջին գոլը խփեց «Գալաթասարայի» աստղային հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Նիգերիացի ֆուտբոլիստն աչքի ընկավ 90+2-րդ րոպեին և մրցակցի դարպասը գրավեց շրջադարձ ֆանտաստիկ հարվածով։

Օսիմենը Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում 4 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 ասիստ։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Նապոլիին»։ Նա թուրքական ակումբում հանդես է գալիս վարձավճարով։

«Գալաթասարայը» 25 միավորով Սուպերլիգայի առաջատարն է, «Անթալիասփորը» 8 միավորով 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023