Վիլյառեալը 90+6-րդ րոպեին խուսափեց պարտությունից Կադիսի դեմ խաղում🎥

Վիլյառեալը 90+6-րդ րոպեին խուսափեց պարտությունից Կադիսի դեմ խաղում🎥

27/10/2021 - 01:34

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 3:3 հաշվով։

Մինչև հանդիպման 80-րդ րոպեն «Կադիսը» հաղթում էր 3:1 հաշվով, սակայն տանտերերին հաջողվեց ու միայն կրճատել, այլև հավասարեցնել հաշիվը։

Հանդիպման հերոսը դարձավ հյուրերի հարձակվող Չոչո Լոսանոն` դառնալով հեթ-տրիկի հեղինակ, որը, սակայն, չօգնեց «Կադիսին» հաղթանակ տոնել։

«Վիլյառեալի» գոլերն էլ իրենց անվան դիմաց գրանցեցին Պաու Տորեսը, Բուլայե Դիան և Արնո Դանժուման։ Վերջինս աչքի ընկավ 90+6-րդ րոպեին` 1 միավոր փրկելով իր թիմի համար։

Այսպիսով, «Կադիսը» Լա լիգայի շրջանակում շարունակում է անհաջող հանդիպումների շարքը. Ալվարո Սերվերայի թիմն արդեն 6 խաղ է չի ճաշակել հաղթանակի բերկրանքը։

Այս ոչ-ոքիից հետո «Կադիսը» վաստակեց 8 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

«Վիլյառեալն» էլ վաստակեց 12 միավորով և բարձրացավ է 12-րդ հորիզոնական։

Հավելենք, որ անդալուսական ակումբի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը և 90+1-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով ու որակազրկման պատճառով բաց կթողնի իր թիմի հաջորդ հանդիպումը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor