Վիերի. «Ինձ ասել են, որ Հալանդը 100% կտեղափոխվի Ռեալ»
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողներ Քրիստիան Վիերին ու Անտոնիո Կասանոն Twitch-ի ուղիղ եթերի ընթացքում խոսել են «Բորուսիա Դորտմունդի» ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդի ապագայի մասին.
«Տես, ինձ ասել են` «Բավարիան» ցանկանում է պայմանագիր կնքել Հալանդի հետ, իսկ «Ռեալը» մի քանի տարով Ռոբերտ Լևանդովսկուն է ուզում։ Այդ ամենն ինձ համար իմաստալից է»,- նշել է Կասսնոն։
Վիերին պատասխանել է. «Իսկ ինձ ասել են, որ Հալանդը 100% տեղափոխվելու է «Ռեալ»։ Ինձ այդպես են ասել, սակայն, չգիտեմ` դա ճիշտ է, թե սխալ»,- մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողը 2020 թ. հունվարից հանդես է գալիս «Բորուսիա Դորտմունդում», որի կազմում մինչև այս պահն անցկացրել է 64 հանդիպում` դառնալով 63 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Կասանո, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, իտալիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ, Քրիստիան Վիերի