Վեսթ Հեմը կրկին հաղթեց ԱԶ Ալկմարին` դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ🎥
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափաիկիչի պատասխան խաղում «Վեսթ Հեմը» հյուրընկալվելիս մրցեց «ԱԶ Ալկմարի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «մրճահարները» հաղթել էին 2:1 հաշվով։
Պատասխան խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. լոնդոնյան ակումբին 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Պաբլո Ֆորնալսի խփած միակ գոլը։
Այսպիսով, «Վեսթ Հեմն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով` դուրս գալով Կոնֆերենցինաների լիգայի եզրափակիչ։
Նշենք, որ «մրճահարները» եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում հանդես կգան 1976 թ. ի վեր առաջին անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԶ-Ալկմար, Դևիդ Մոյես, Կոնֆերենցիաների լիգա, Պաբլո Ֆորնալս, Վեսթ Հեմ