Վենեցիայի դարպասապահի անհավանական վիճակագրությունը Ռոմայի դեմ խաղում
Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել առաջնության հետնապահ «Վենեցիայի» դիմադրութնունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Վենետիկը ներկայացնող ակումբի կազմից ֆանտաստիկ հանդիպ անցկացրեց 37-ամյա դարպասապահ Նիկի Մյանեպիան
Ֆինլանդացի դարպասապահը «գայլերի» դեմ խաղում կատարել է ոչ ավել, ոչ պակաս 16 սեյվ, որոնցից 8-ի դեպքում հարվածը տեղացել է տուգանային հրապարակից։
Բացի դրանից, Մյանեպիան գնդակը 4 անգամ բռունցնքերով հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 2 անգամ օդային մենապայքարի մեջ է մտել, որոնք հաղթել է, ինչպես նաև 65 անգամ հպվել է գնդակին, ինչը լավագույն ցուցանիշն է «Վենեցիայի» կազմից։
Հատկանշական է, որ տպավորիչ հանդիպման համար Մյանեպիան թե՛ SofaScore-ի և թե՛ Whoscored-ի կողմից ստացել է առավելագույն` 10 գնահատականը։
Հավելենք, որ վետերան դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում անցկացրել է 16 հանդիպում, սակայն ոչ մի անգամ չի կարողացել սեփական դարպասն անառիկ պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Նիկի Մյանեպիա, Ռոմա, Վենեցիա