Վարդան Մինասյանը գրառում է կատարել` նվիրված Մխիթարյանին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանն այսօր` մարտի 3-ին, հայտարարել է Հայաստանի հավաքականում մրցելույթներն ու միջազգային կարիերան ավարրտելու մասին։
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել` նվիրված Մխիթարյանին.
«Հայաստանի հավաքականի, ու ընդհանրապես հայազգի ֆուտբոլիստների մասին խոսելիս առաջիններից մեկը, ով գալիս է ֆուտբոլասերների մտքին Հենրիխ Մխիթարյանն է։
Ֆուտբոլիստ, ով իր մարզական տաղանդի, աշխատասիրության, կարգապահության և բարձր մոտիվացիայի շնորհիվ կարողացավ հասնել մեծ հաջողությունների ու ամբողջ աշխարհին ճանաչելի դարձրեց հայկական ֆուտբոլը
Գնահատենք մեր տաղանդներին և հաջողություն մաղթենք Հենրիխին հետագա կարիերայի ընթացքում»,- գրել է 48-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը մարզել է 2009-2013 թթ. և 2018 թ. ապրիլ – սեպտեմբեր ամիսներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Վարդան Մինասյան