Վան Դեյկը նշել է իրեն հանդիպած ամենաբարդ մրցակցի անունը
«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը Twitter-ում պատասխանել է երկրպագուների՝ իրեն ուղղված մի շարք հարցերի։
Օգտատերերից մեկը հոլանդացի պաշտպանին հարցրել է, ո՞վ է նրան հանդիպած ամենաբարդ մրցակիցը։ Այդ հարցին Վիրջիլը պատասխանել է հետևյալ կերպ․
«Մի շարք բարդ հարձակվողների դեմ եմ խաղացել, սակայն կարծում եմ՝ ամենաբարդը եղել է Մեսսիի դեմ։
Պրեմիեր լիգայո՞ւմ։ Ագուերո»,- գրել է հոլանդացի պաշտպանը։
# Լեո Մեսսի, Լիվերպուլ, Սերխիո-Ագուերո, Վիրջիլ-վան-Դեյկ