Վան’տ Սխիպ. «Խաղային առումով թիմը որոշակի առաջընթաց գրանցեց»
Հայաստանի ագզային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Չեռնոգորիայի դեմ կայացած ընկերական հանդիպման (2:2) մասին.
«Կարողացանք որոշ գործոններում բարելավել մեր խաղը, մասնավորապես` վինգերներն ավելի բարձր էին դիրքավորվել ու այստեղից էին դիմավորում մրցակցին: Այս գործոնը մեզ հնարավորություն էր տալիս թիկունքում ավելի հանգիստ գործել։ Հավասար խաղ էր, բայց մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք: Արդյունքը կարևոր է, բայց շատ ավելի էական է, որ խաղային առումով թիմը որոշակի առաջընթաց գրանցեց»,- նշել է նիդերլանդցի մասնագետը։
Ասուլիսն ամբողջությամբ` տեսանյութում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից