Վահան Բիչախչյանի ֆանտաստիկ գոլը Լինֆիլդի դեմ խաղում 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Հյ. Իռլանդիան ներկայացնող «Լինֆիլդին»։
Լեհական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով 64-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ և 75-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` հաղթանակ պարգևելով իր թիմին։
«Պոգոնն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 8:4 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է «Գենտ» (Բելգիա) – «Ժիլինա» (Սլովակիա) զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լինֆիլդ, Կոնֆերենցիաների լիգա, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան