Վահան Բիչախչյանի ասիստն Էկստրակլասայի առաջին տուրում 🎥
Լեհական Էկստրակլասայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում «Պոգոն Շեցինը» տանը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Կորոնային»։
Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 84-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել իր թիմակից Կացպեր Լուկաշիակին` մրցաշրրանում կատարելով առաջին գոլային փոխանցումը։
25-ամյա Բիչախչյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 89-րդ րոպեին։
«Պոգոնը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 28-ին և Էկստրակլասայի երկրորս տուրում հյուրընկալվելիս կմրցի «Զագլեմբեի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Կացպեր Լուկաշիակ, Կորոնա, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան