Վահան Բիչախչյանը տպավորիչ անցումից հետո ասիստ է կատարել 🎥
Լեհաստանի Էքստրակլայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում «Լեգիան» սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Զագլեմբեի» նկատմամբ։
Տանտերերից 58-րդ րոպեին փոխարիանման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
27-ամյա վինգերը 90+1-րդ րոպեին տպավորիչ անցում է ձեռնարկել և գոլային փոխանցում կատարել Ռաֆալ Ադամսկիին։ Հայ ֆուտբոլիստը նոր մրցաշրջանում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել։
«Լեգիան» առաջնությունը մեկնարկել է երկու անընդմեջ հաղթանակով և 6 միավորով առաջին տեղում է։ «Զագլեմբեն» 3 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml