Վալենսիա vs Լևանտե. վալենսիական դերբիի 5 ամենաառանցքային ֆուտբոլիստները
Վալենսիական դերբին իսպանական ֆուտբոլի ամենաթերագնահատված հանդիպումներից մեկն է, քանի որ երկու ակումբներն էլ տարիներ շարունակ միմյանց դեմ ավելի շատ անցկացրել են հիմնականում դասական հանդիպումներ։
Այժմ կներկայացնենք վալենսիական դերբիների 5 ամենաառանցքային ֆուտբոլիստներին։
1. Դավիդ Վիլիա («Վալենսիա», 2005-2010 թթ.)
Դավիդ Վիլիան «Վալենսիայի» լեգենդներից է, ով ակումբի կազմում անցկացրած 226 խաղում դարձել է 129 գոլի հեղինակ ու «չղջիկների» պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է։
Անդուհանդերձ, նախկին գոլահարը «Լևանտեի»` ավելի ցածր դիվիզիոններում հանդես գալու պատճառով մասնակցել է ընդամենը 4 վալենսիական դերբիի, սակայն այդ խաղերից մեկում Վիլիան «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում կայացած արտագնա խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ ու օգնեց «Վալենսիային» հաղթել 5:1 հաշվով։
2. Պաբլո Պիատի («Վալենսիա», 2011-2016 թթ.)
«Վալենսիայի» նախկին կիսապաշտպանն ակումբի կազմում անցկացրած 5 տարիների ընթացքում 4 անգամ գրավել է «Լևանտեի» դարպասը և դերբիների պատմության լավագույն ռմբարկուներից մեկն է։
Հատկապես հիշատակման է արժանի Իսպանիայի գավաթի 2011/12 մրցաշրջանի 1/4 եզրափակիչի շրջանակում կայացած հանդիպումները, երբ «լոս չեն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 7:1 հաշվով, իսկ Պիատին երկու խաղում դարձավ 3 գոլի հեղինակ։
3. Ռիգա Մուստաֆա («Լևանտե», 2005-08 թթ.)
«Լևանտեն» վալենսիական դերբիներում երբևէ ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել է 2006/07 մրցաշրջանի նախավերջին տուրում, երբ 4:2 հաշվով առավելության հասավ «չղջիկների» նկատմամբ։
Այդ խաղում «Լևանտեի» կազմից փայլեց գանական արմատներով հոլանդացի հարձակվող Ռիգա Մուստաֆան` դառնալով դուբլի հեղինակ։
Ընդ որում, «Լևանտեն» այդ հաղթականի շնորհիվ կարողացավ պահպանել տեղը Լա լիգայում։
4. Կեյլոր Նավաս («Լևանտե», 2011-2014 թթ.)
«Լևանտեն» 2013/14 մրցաշրջանում հիանալի հնարավորություն ուներ պատմության մեջ առաջին անգամ առաջնությունն ավարտել «Վալենսիայից» բարձր հորիզոնականում։
Մրցաշրջանի նախավերջին` 37-րդ տուրում, «գորտերը» սեփական հարկի տակ մրցեցին «Վալենսիայի» դեմ և, Անխել Ռոդրիգեսի ու Անդրեաս Իվանշիցի գոլերի շնորհիվ, հաղթեցին 2:0 հաշվով ու մրցաշարային աղյուսակում շրջանցեցին «չղջիկներին»։
Այդ հանդիպման հերոս դարձավ տանտերերի դարպասապահ Կեյլոր Նավասը, ով իր անվան դիմաց 6 սեյվ գրանցեց։
Այդուհանդերձ, վերջին տուրում «Լևանտեն» 0:1 հաշվով պարտվեց «Մալագային», իսկ «Վալենսիան» 2:1 հաշվով հաղթեց «Սելտային», ինչի արդյունքում «չղջիկները» մրցաշարային աղյուսակում զբաղեցրին 8-րդ, իսկ «լոս գրանոտասը»` 10-րդ հորիզոնականը։
5. Դավիդ Ալբելդա («Վալենսիա», 1998-2013 թթ.)
Դավիդ Ալբելդան «Վալենսիայի» կազմում երբևէ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է (481!)։
Նախկին կիսապաշտպանը «Լևանտեի» դեմ անցկացրել է 10 հանդիպում` այդ ընթացքում տոնելով 5 հաղթանակ, 4 հանդիպում ավարտելով ոչ-ոքի։ Նա վալենսիական դերբիներում պարտվել է միայն մեկ անգամ։
Ճիշտ է` Ալբելդան «Լևանտեի» դեմ խաղերում երբեք գոլի հեղինակ չի դարձել, սակայն 2000-ականների սկզբներին նա իսպանական ֆուտբոլի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն էր ու «Վալենսիայի» ավագը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Derbi del Turia, laliga, Դավիդ Ալբելդա, Դավիդ Վիլլա, Լա-լիգա, Լևանտե, Կեյլոր-Նավաս, Պաբլո Պիատի, Ռիգա Մուստաֆա, Վալենսիա, Վալենսիական դերբի