Վալենսիական թերթը Վինիսիուսին պատկերել է Պինոկիոյի քթով 📸
Վալենսիական Superdeporte թերթը «Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուսին պատկերել է իտալացի գրող Կարլո Կոլոդիի ստեղծած Պինոկիոյի քթով։
Ինչպես տեղեկացնում է As-ը, թերթն այդպես է վարվել բրազիլացի ֆուտբոլիստի` ռասիզմի վերաբերյալ հնչեցրած խոսքերի հետ կապված։
Իսպանական Լա լիգայի նախորդ խաղարկության 35-րդ տուրում կայացած «Վալենսիա» – «Ռեալ» (1:0) հանդիպման վերջնամասում Վինիսիուսն իր հասցեին ռասիստական արտահայտություններ է լսել, ինչից հետո կրքերը բորբոքվել են, իսկ 23-ամյա ֆուտբոլիստը հեռացվել է դաշտից։
Այդ գործը հասել է դատարան, իսկ վերջերս տեղի ունեցած լսումներից մեկի ժամանակ Վինիսիուսը հայտարարել է, որ տվյալ խաղում իր հասցեին ռասիստական հայտարարություններ լսել է ոչ թե 2-3 մարդուց, այլ ողջ «Մեստալիա» մարզադաշտից։
«Վալենսիան» Վինիսիուսի այդ խոսքերը համարել է որպես կեղծիք` հորդորելով նրան հրապարակավ հերքել դրանք։
«Արքայական» ակումբն էլ, իր հերթին, խիստ վրդովված է Superdeporte թերթի շապիկից` անվանելով այն «ողորմելի»։
«Ողորմելին մեղմ է ասծված։ Սա հանցագործության նման է։ Այդ թերթը քրեական աշխարհին սահմանակից տեսակետ ունի»,- հայտարարել է «Ռեալ Մադրիդը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, ռասիզմ, Ռեալ Մադրիդ, Վալենսիա, Վինիսիուս