Վագներ Լավն ու Կամո Հովհաննիսյանը դարձել են թիմակիցներ
Բրազիլացի հարձակվող 36- ամյա Վագներ Լավը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Ղազախստանը ներկայացնող «Կայրաթի» հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հիշեցնենք, որ «Կայրաթի» կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
Վերջերս շատ էին խոսակցությունները, որ Վագներ Լավը վերադառնալու է Մոկսվայի ԲԿՄԱ, որտեղ ընդմիջումներով հանդես է եկել 2004-2013 թվականներին։
# ԲԿՄԱ, Կամո-Հովհաննիսյան, Կայրաթ, Վագներ Լավ