Սևիկյանի մասնակցությամբ դրվագը ՌՊԼ-ն ինքնագոլ է գրանցել 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Ակրոնը» սեփական դաշտում 1:1 խաղաց «Զենիթի» հետ։
36-րդ րոպեին հյուրերի պաշտպան Դուգլաս Սանթոսն Էդգար Սևիկյանի հետ պայքարում գրավել է սեփական դարպասը։
Պրեմիեր լիգան սկզբում դարպասի գրավումն արձանագրել էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի օգտին, սակայն հետագայում այն փոխեց որպես ինքնագոլ։
Ակրոնը» 8 միավորով 13-րդն է, «Զենիթը»` 20 միավորով երկրորդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
1-1 Sevikyan pic.twitter.com/RG6Ia3DzaC
— RPL Sky (@RPLNews_eng) October 4, 2025
