«Սևիլիան» Կապառոսի վերադարձից հետո ոչ մի հաղթանակ չի տարել 🎥
Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում «Սևիլիան» սեփական դաշտում մրցել է «Լեգանեսի» դեմ։
Գոլառատ պայքարում կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվել է 2:2 հաշիվը։
Անդալուզյան ակումբից աչքի են ընկել Կիկե Սալասն ու Իսակ Ռոմերոն, «Լեգանեսից»` Մունիր Էլ Հադադին ու Խավի Էրնանդեսը։
«Սևիլիան» 38 միավորով 15-րդն է, «Լեգանեսը»` 31 միավորով 19-րդը։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից «Սևիլիան» մարզում է Խոակին Կապառոսը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզչի օրոք անդալուզյան թիմն անցկացրած չորս խաղում դեռ հաղթանակ չի տարել` գրանցելով երկու ոչ-ոքի ու կրելով նույնքան պատրտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից