Ստյոպա Մկրտչյանը բուժզննում է անցնում գերմանական ակումբի համար
Ստյոպա Մկրտչյանը բուժզննում է անցնում գերմանական ակումբի համար
02/02/2026 - 15:08

Հայաստանի ազգային հավաքականի և խորհաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգում», հաստատում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

22-ամյա ֆուտբոլիստն այժմ բուժզննում է անցնում գերմանական ակումբի համար։ Գործարքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հայ ֆուտբոլիստը «Օսիեկում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 59 խաղում խփել է 1 գոլ։

«Նյուրնբերգը» Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում 26 միավոր է վաստակել ու 9-րդ տեղում է։ Ակումբը մարզում է Գերմանիայի ազգային հավաքականի (71 գոլ) և աշխարհի առաջնությունների (16) պատմության մեջ լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն։

Նյութը թարմացվում է

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025