Պաշտոնական․ Էլ Շարավին վերադարձավ Ռոմա

Պաշտոնական․ Էլ Շարավին վերադարձավ Ռոմա

30/01/2021 - 22:35

Ինչպես հայտնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, Ստեֆան Էլ Շարավին վերադարձավ «Ռոմա»։

Ֆուտբոլիստը հռոմեական ակումբ տեղափոխվեց ազատ գործակալի կարգավիճակով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 28-ամյա վինգերը օրեր առաջ փոխադարձ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը չինական «Շանհայ Շենհուա» ակումբի հետ։

«Երբ ես առաջին անգամ եկա Հռոմ, տպավորված էի թե՛ քաղաքով, թե՛ «Ռոմայով»։

Հեռանալուց հետո հասկացա, որ «Ռոման» և Հռոմը հավերժ կմնան իմ սրտում։ Այժմ անհամբերությամբ եմ սպասում՝ երբ հանդես կգամ թիմի կազմում և կհագնեմ նրա մարզաշապիկը»,- հայտարարել է Էլ Շարավին։

Հատկանշական է, որ առայժմ կողմերը չեն հայտնում պայմանագրի ժամկետների մասին։

Իտալացի ֆուտբոլիստը պաշտպանել է մայրաքաղաքային ակումբի գույները 2016-19 թվականներին, որի կազմում անց է կացրել 139 հանդիպում, դարձել 40 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023