Աղբյուր․ «Էլ Շարավին և Ռոման պայմանագիր կկնքեն»
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիլոլո Սկիրան, Ստեֆան Էլ Շարավին խուտով պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ 28-ամյա իտալացին այսօր՝ հունվարի 29-ին, հռոմեական ակումբի կազմում բուժզննման կենթարկվի, որից հետո «գայլերի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականը։
Հաղորդվում է նաև, որ պայմանագրում կլինի կետ, համաձայն որի այն կարող է երկարաձգվել ես մեկ մրցաշրջանով։ Ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 3․5 մլն եվրո, գումարած բոնուսներ։
Հիշեցնենք, որ ձախ վինգերը նախորդ շաբաթ էր խզել պայմանագիրը չինական «Շանհայ Շենհուա» ակումբի հետ։
Դեռևս այն ժամանակ, նշվում էր որ Էլ Շարավին ցանկանում է կարիերան շարունակել «Ռոմայի» կազմում, որտեղ նա խաղացել է 2016-19 թվականներին։
# Ա Սերիա, Շանհայ Շենհուա, Ռոմա, Ստեֆան-Էլ-Շաարավի