Սպինացոլան ծանր վնասվածք է ստացել
Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում Իտալիայի հավաքականը ծանր պայքարում 2:1 հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն ու նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է Իսպանիայի դեմ։
հանդիպման 78-րդ րոպեին «սկուադրա աձուրայի» ձախ պաշտպան Լեոնարդո Սպինացոլան ծանր վնասվածք ստացավ, ինչից հետո բուժանձնակազմը նրան պատգարակի վրա դրեց և տարան խաղադաշտից։
Նախանական բուժզննումը հաստատել է, որ 28-ամյա ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել` պատռելով աքիլլեսյան գարշապարի ջլերը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ադրիանո Դել Մոնտեն, Սպինացոլան այդ վնասվածքի պատճառով, հնարավոր է, բաց թողնի 1 տարի։
Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Sky Sports-ին, նույնպես հաատատել է Լեոնարդո Սպինացոլայի վնասվածքի լրջությունը` նշելով, որ վերջինս երկար ժամանակով շարքից դուրս է եկել և կբացակայի մի քանի ամիս։
Հավելենք, որ Եվրո-2020-ի շրջանակում Սպինացոլան մասնակցել է 5 հանդիպման` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նույնքան անգամ էլ նրան ճանաչել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Բելգիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Լեոնարդո Սպինացոլա, Ֆաբրիցո Ռոմանո