Սպերցյան. «Շոկ կլինի, երբ նրանք ավարտեն կարիերան»
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Спорт-Экспресс» պարբերականին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի հավանական ավարտի մասին։
«Բարդ է ասել, թե ինչ կլինի, երբ նրանք երկուսով ավարտեն կարիերան։ Չեմ պատկերացնում, թե առահասարակ ֆուտբոլում և սպորտում ինչ տեղի կունենա։
Կարծում եմ` շոկ կլինի, երբ նրանք ավարտեն կարիերան։ Բոլորը կարտասվեն։ Նրանք աստղեր են, որոնց ճանաչում է ամբողջ աշխարհը, ովքեր շոու էին անում, ստեղծում էին տարբերություն։ Նրանց բոլորը ցանկանում էին հետևել յուրաքանչյուր խաղում։
Ինձ համար երկուսն էլ բարձրակարգ մակարդակի խաղացողներ են։ Ռոնալդուն և Մեսին տարբեր են, բայց նրանց խաղը վայելելը պարզապես ֆանտաստիկ է։ Ես նրանց հետևում եմ դեռ վաղ հասակից։ Հիշում եմ Ռոնալդուին, երբ «17» համարի մարզաշապիկով խաղում էր Պորտուգալիայի հավաքականում։
Մենք չենք դիտել Պելեի ու Մարադոնայի խաղը, բայց տեսել ենք Մեսիին ու Ռոնալդուին»,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էդուարդ Սպերցյան, Լեո Մեսսի, Կրասնոդար, Կրիշտիանու-Ռոնալդու, Հայաստանի-հավաքական