Սպերցյանի ոսկերչական երկու ասիստն ու «Կրասնոդարի» ջախջախիչ հաղթանակը 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Կրասնոդարը» «Օզոն Արենա» ստադիոնում 5:0 հաշվով ջախջախեց «Պարի ՆՆ»-ին։
Տանտերերից երկու ասիստ կատարեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը` օգնելով աչքի ընկնել Ջոն Կորդոբային ու Նիկիտա Կրիվցովին։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների քանակը հասցրեց 14-ի։ Այդ ցուցանիշով նա առաջնության լագագույն ասիստնենտն է։ 25-ամյա ֆուտբոլիստը նաև 11 գոլ է խփել։
Նշենք, որ «Պարի ՆՆ»-ի դեմ խաղում Կորդոբան պոկեր է գրանցել։ Կոլումբացի հարձակվողը 13 գոլով գլխավորել է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Կրասնոդարը» 49 միավորով առաջին տեղում է, Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբը` 20 միավորով 13-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml