Սպերցյանի գոլը. Կրասնոդարը 11-մետրանոցներով հաղթեց Ռոստովին 🎥
Ռուսաստանի գավաթի Ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչի առաջին փուլի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոստովի» դեմ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվաշարի ժամանակ ավելի դիպուլ գտնվեցին «ցլերը»` հաղթելով 5:3 հաշվով։
«Կրասնոդարի» կաղմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 24-րդ րոպեին խփեց իր թիմի միակ գոլը։
22-ամյա կիսապաշտպանը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ մաև դիպուկ իրացրեց իր հարվածը։
Նշենք, որ «Ռոստովի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Խորեն Բայրամյանը, ով նույնպես չվրիպեց 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ։
Հավելենք, որ «Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի Ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչի երկրորդ փուլում մրցելու է «Կռիլյա Սովետովի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Ռոստով, Ռուսաստանի գավաթ