Սպերցյանը 2026թ. առաջին պաշտոնական խաղում գոլ է խփել` օգնելով «Կրասնոդարին» հաղթել «Ռոստովին» 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ռոստովին»։
Հարավային դերբիում 8-րդ րոպեին հաշիվը 11-մետրանոցից բացել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է 9-րդ գոլը։ Նա 19 խաղում նաև 12 ասիստ է կատարել։
Հյուրերի կազմում 83-րդ րոպեին փոխարինման դուրս եկել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
Գործող չեմպիոնը 2026թ. առաջին հաղթանակն է տարել ու 43 միավորով վերադարձել առաջին տեղ։ «Ռոստովը» 21 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Ռոստով, ՌՊԼ1-0 Spertsyan pic.twitter.com/pQPOTt1ZhX
— RPL Sky (@RPLNews_eng) February 28, 2026