Սպերցյանը հավաքականում խփած գոլերի քանակով շրջանցեց Մանուչարյանին ու Բարսեղյանին 🎥
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի խաղում (2:1) գրավել է Իռլանդիայի թիմի դարպասը` Հայաստանի ազգային հավաքականում խփած գոլերի քանակը հասցնելով 10-ի։
25-ամյա ֆուտբոլիստը հավաքականում խփած գոլերի քանակով շրջանցել է Տիգրան Բարսեղյանին ու Էդգար Մանուչարյանին, որոնք աչքի են ընկել 9-ական անգամ։
Սպերյցանը հավաքականի պատկության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացել է 6-րդ տեղ։ Ցանկը 32 գոլով գլխավորում է Հենրիխ Մխիթարյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Էդգար Մանուչարյան, Էդուարդ Սպերցյան, Իռլանդիայի հավաքական, Հայաստան-Իռլանդիա, Հայաստանի-հավաքական, Մունդիալ-2026, Տիգրան-Բարսեղյան