Սպերցյանը դիտարկում է անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակը
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայից դուրա մնացած «Սաութհեմփթոնում», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր, մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը։
«Սաութհեմփթոն» ժամեր առաջ 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար 12,5 միլիոն եվրո է առաջարկել Ռուսաստանի չեմպիոնին։
Սպերցյանը, «Ժիրոնայից» այդպես էլ առաջարկ չստանալով, սկսել է դիտարկել «սրբերի» առաջարկը։
Ընդ որում, հակ ֆուտբոլիստը շաբաթներ առաջ մերժել էր «Սաութհեմփթոնի» առաջարկը, սակայն այժմ մտափոխվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էդուարդ Սպերցյան, Ժիրոնա, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Սաութհեմփթոն, տրանսֆերներ