«Սպանեք այդ կեղտերին»․ Պայմանագրի խզում կնոջ գրառման պատճառով
Ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գալաքսին» խզել է պայմանագիրը սերբ ֆուտբոլիստ Ալեքսանդար Կատայի հետ, որի պատճառը հանդսիացել է ֆուտբոլիստի կնոջ սկանդալային գրառումը։
Ֆուտբոլիստի կինը՝ Տի Կատայը, Instagram-ի stories բաժնում անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցող բազմահազարանոց հակառասիստական ցույցերին, որոնք սկսվել են մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքում սպանությունից հետո, երբ սպանվեց սևամորթ Ջորջ Ֆլոյդը։
Տի Կատայը գրառման մեջ պահանջել է «սպանել այդ կեղտերին»՝ ցուցարարներին անվանելով «հիմար կենդանիներ»։ Լոս-Անջելեսը ներկայացնող ակումբն անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չի ընդունում որևէ խտրականություն, հատկապես եթե այդ ամենը վերաբերվում է որևէ ռասայական թեմայի։ Հայտարարության մեջ նշվում է, որ ակումբը պատրաստվում է կատարվածի հետ կապված առանձնազրույց ունենալ խաղացողի հետ։
Ալեքսանդար Կատայը Instagram-ի իր օգտահաշվում գրառում է կատարել՝ կնոջ անունից ներողություն խնդրելով, սակայն այդ ամենը չի փրկել նրան, քանի որ «Գալաքսիի» ղեկավարությունը հայտարարել է, որ խղզել է նրա հետ պայամանագիրը։
Նշենք, որ Ալեքսանդար Կատայը Լոս-Անջելեսը ներկայացնող ակումբը համալրել էր միայն սույն թվականի ձմռանը՝ ակումբի կազմում մասնակցելով ընդամենը երկու հանդիպման։ Կատայը նաև Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստ է, որի կազմում մասնակցել է 9 հանդիպման։
# Ալեքսանդար Կատայ, Լոս-Անջելես Գալաքսի, ՄԼՍ, Տի Կատայ