Սուսոյի տպավորիչ գոլը Սևիլիային բարձրացնում է Չեմպիոնների լիգայի գոտի 🎥
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Սևիլիան» արտագնա խաղում 1։2 հաշվով առավելության հասավ «Ալավեսի» նկատմամբ և էականորեն բարելավեց դիրքերը մրցաշարային աղյուսակում։
Հատկանշական է, որ հանդիպման բոլոր գոլերը խփվեցին առաջին կաղակեսում։
Խաղի հենց մեկնարկին՝ 3-րդ րոպեին, հյուրերն արդեն հաղթում էին 0։1 հաշվով․ Գոլն իր անվան դիմաց գրանցեց Յուսեֆ Էն-նասրին։
9 րոպե անց տանտերերի կիսապաշտպան Էդգար Մենդեսը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 30-րդ րոպեին Խուան Լոպետեգիի տղաները կրկին հաղթանակի նժարն իրենց կողմը թեքեցին․ գոլի հեղինակ դարձավ Սուսոն, որը անչափ տպավորիչ ստացվեց։
Խաղի վերջնամասում՝ 90+2-րդ րոպեին, «Ալավեսի» ֆուտբոլիստները խաղը փրկելու փայլուն հնարավորություն ստացան, սակայն Խոսելուն վրիպեց 11-մետրանոց նշակետից։
Այս հաղթանակից հետո «Սևիլիան» վաստակում է 33 միավոր, երկու տեղանոց ցատկ կատարելով, բարձրանալով 4-րդ հորիզոնական։
Ալավեսը, 18 միավորով, 17-րդ հորիզոնականում է։ Վտանգավոր գոտում գտնվող «Էլչեին» թիմը գերազանցում է ընդամենը մեկ միավորով։
# Ալավես, Լա լիգա, Խոսելու, Խուլիեն Լոպետեգի, Յուսուֆ Էն-Նեսերի, Սևիլիա, Սուսո