Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2022-ի հաղթողին
Ինչպես տեղեկացնում է FourFourTwo-ն, BCA Research ընկերության սուպերհամակարգիչը կանխտեսել է ԱԱ-2022-ի հաղթողին։
Ըստ համակարգչի` Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության չեմպիոն է դառնալու Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում հաղթել է Պորտուգալիային։ Վերջինս էլ կիսաեզրափակիչում հաղթելու է Անգլիային։
Նշվում է, որ BCA Research-ի հետազոտությունը հիմնված է EA Sports-ի կողմից ստեղծած հանրահայտ FIFA վիդեոխաղի և նախորդ չորս աշխարհի առաջնությունների խմբային և փլեյ-օֆֆ փուլերում կայացած 256 հանդիպումների հիման վրա։
Հավելենք, որ Արգենտինայի հավաքականը նախկինում արդեն երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն` 1978 և 1986 թվականներին։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կայանալու է Քաթարում` 2022 թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FourFourTwo, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Մունդիալ-2022, Պորտուգալիայի հավաքական, Քաթար-2022