Բրունո Ֆերնանդեշ․ «Երազանքները չի կարելի գնել»
Ինչպես գիտեք, 12 գրանդ ակումբներ հայտարարել են եվրոպական Սուպերլիգա ստեղծելու մասին։
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Վուլվերհեմպտոնի» պորտուգալացի ֆուտբոլիստներ Բրունո Ֆերնանդեշն ու Դանիել Պոդենսեն արձագանքել են Սուպերլիգայի ստեղծման գաղափարին։
Պոդենսեն Instagram-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ գրելով․
«Գնդակը, երգն ու երազանքը։
Զիդանի հարվածը․․․ Կակայի սոլոն․․․ «Լիվերպուլն» Աթենքում․․․ Օլեն Բարսելոնայում․․․ Քրիսն ու Զեեդորֆը։ Սրանք այն բաներն են, որոնք, իսկապես չի կարելի գնել»։

Բրունո Ֆերնանդեշն էլ Instagram-ի իր էջի stories բաժնում կիսվել է Պոդեսեի գրառումը՝ գրելով, որ երազանքները չի կարելի գնել:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
