Սուլշեր. Հուսով եմ՝ Դե Խեայի հետ նոր պայմանագիր կհամաձայնեցնենք
«Մանչեսթեր Յունայթեդի»գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հույս է հայտնել, որ ակումբը կկարողանա երկարացնել դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ պայմանագրի ժամկետը:
«Հուսով եմ, որ մենք Դավիդի հետ նոր պայմանագիր կհամաձայնեցնենք: Այդ մասին պետք է հայտնեն ակումբը և Դավիդը»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Իսպանացու հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՅՈւ-ն ֆուտբոլիստին կառաջարկի շաբաթական 350 հազրա ֆունտից ավելի աշխատավարձով պայմանագիր:
# Դավիդ-դե-Խեա, Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր