Սուլշերի աթոռը կրկին երերում է. Յունայթեդը նոր գլխավոր մարզչի մի շարք տարբերակներ է դիտարկում
«Մանչեսթեր Յունայթեդը» ակուկբի ներսում սկսել է նախապատրաստվել նոր գլխավոր մարզչի նշանակմանը, ով կփոխարինի Օլե-Գունար Սուլշերին։
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, Պրեմիեր լիգայի շրջանակում «Լիվերպուլից» (0:5) և «Մանչեսթեր Սիթիից» (0:2) սեփական հարկի տակ կրած պարտություններից հետո «կարմիր սատանաների» ղեկավարությունը եկել է այն եզրահանգմանը, որ մարզչական փոփոխությունը վաղ թե ուշ անհրաժեշտ է լինելու, սակայն դեռևս պարզ չէ, թե երբ Սուլշերը պաշտոնանկ կարվի։
Բացառված չէ նաև այն տարբերակը, որ նորվեգացի մասնագետը մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը կմնա պաշտոնում։
Ամեն դեպքում, «Յունայթեդի» ղեկավարությունը Սուլշերին փոխարինելու տարբերակներ է դիտարկում։
Մանկունյական ակումբը հետաքրքրված է Էրիկ Տեն Հագի («Այաքս») և Լուիս Էնրիկեի (Իսպանիայի հավաքական) ծառայություններով, սակայն «ՄՅՈՒ»-ի հիմնական նպատակը Բրենդան Ռոջերսի («Լեսթեր») նշանակումն է։
Ավելի վաղ կային խոսակցություններ, որ «Յունայթեդը» կարող է գլխավորել Զինեդին Զիդանը, սակայն, ըստ գերմանացի իմսայդեր Քրիստիան Ֆալկի ունեցած տեղեկությունների, ֆրանսիացի մասնագետը մանկունյական ակումբին հայտնել է, որ դեռևս պատրաստ չէ աշխատել ԱՊԼ-ում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենդան Ռոջերս, Զինեդին-Զիդան, Էրիկ Տեն Հագ, Լուիս-Էնրիկե, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ, Օլե-Գունար-Սուլշեր