Սուլշեր․ «Յունայթեդն իրեն չի կարող թույլ տալ ևս 26 տարի մնալ առանց չեմպիոնության»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ «կարմիր սատանաները» չեն կարող իրենց թույլ տալ ավելի երկար չհաղթել Պրեմիեր լիգայի գավաթը, որքան «Լիվերպուլը»։
-Օլե, երբ «Լիվերպուլը» 1990 թվականին դարձավ Անգլիայի չեմպիոն, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ նրանք միայն 30 տարի անց այսքան մոտ կլինեն հաջորդ չեմպիոնությանը։ Չե՞ք մտածում, որ «Յունայթեդին» նույնպես սպասվում է նման բան։
-Մենք ներդնում ենք բոլոր ուժերը, որպեսզի նման բան տեղի չունենա։ «Լիվերպուլի» օրինակը պետք է մեզ համար դաս լինի։ Նրանք մի քանի անգամ շատ մոտ են եղել տիտղոսին, սակայն չեն կարողացել հաղթել։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որպեսզի ակումբը ևս 26 տարի մնա առանց չեմպիոնության։ Ես հավատում եմ իմ թիմին։ Հավատում եմ, որ կվերականգնվենք։
Մենք սկսել ենք մի գործընթաց, որի համար ժամանակ է անհրաժեշտ, բայց, վստահ եմ, որ կհասնենք մեր նպատակին»,- նորվեգացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ չեմպիոն է դարձել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ 2013 թվականին, որը շոտլանդացի մասնագետի գլխավորությամբ վերջին մրցաշրջանն էր։
Նշենք նաև, որ անգլիական երկու ամենատիտղոսակիր ակումբների միջև հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին՝ Երևանի ժամանակով 20։30։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր